ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող ցույցերի հետագա գործողությունները․
Թևանյանը հայտարարել է, որ հանրահավաքին կհաջորդեն անհնազանդության ակցիաները՝ 4 ուղղությամբ՝ դեպի Ամիրյան փողոց, «Ռոսիա» կինոթատրոն, Աբովյան-Նալբանդյան և դեպի քաղաքապետարան.
«Վաղը բոլոր կազմակերպված խմբերը քաղաքի տարբեր տեղերում, տարբեր ժամերի իրականցնում են հետևյալ գործողությունները․
հավաքներ, իրազեկման ակցիաներ,
երթեր, փողոց փակել և այլ տիպի ակցիաներ,
ինքնակազմակերպում։
Ակցիաները կտևեն մինչև 21։30-ը»,- նշել է Թևանյանը՝ իր ելությում։
Վաղն առավոտվանից քաղաքացիական անհնազանդությունները կշարունակվեն։
--00—ՍՊ