ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ԵՄ-ն նախատեսում է ավելացնել Ադրբեջանից գազի ներկրումը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը․
«Ներկայումս գործում է փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի հետ, նպատակն է մեծացնել գազի մատակարարումը և համագործակցություն հաստատել էներգետիկայի ոլորտում» - ասել է Մաքֆին՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա ներկայացրած թվերի՝ Ադրբեջանը Եվրամիությանը 2021 թվականին մատակարարել է 8,1 մլրդ խմ գազ, 2022 թվականին՝ 11,3 մլրդ խմ։
«Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ապագայում մատակարարումները հասցնել տարեկան 20 մլրդ խմ-ի», - նշել է ԵՀ ներկայացուցիչը։
--00—ՍՊ