ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն կարող է ուղարկվել ԼՂ միայն ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ․ Ստեֆան Դյուժարիկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

դդ

 

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելը Լեռնային Ղարաբաղ կարող է իրականացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։

Հիշեցնենք՝ նախօրեին՝ ՄԱԿ-ի՝ Արցախ հարցով նիստի ժամանակ, Արարատ Միրզոյանը նշել էր դեպի Արցախ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ հայկական կողմը նման ակնկալիքներ ունի ՄԱԿ-ից՝ Արցախում կայունություն և անվտանգություն ապահովելու համար։

--00—ՍՊ