ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է Արցախի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

դդ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «X»-ի էջում գրել է Վիկտորյա Նուլանդը։

«Շնորհակալ եմ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարին՝ Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի խնդիրների, ՆԱՏՕ-ի ամրապնդման ուղիների և մեր ընդհանուր շահերի անկեղծ քննարկման համար»,-գրել է Վիկտորյա Նուլանդը։

--00—ՍՊ