Հովիկ Աղազարյանի հետ վիճաբանած զոհված զինծառայողի հորը մեղադրանք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

dd

«ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և զոհված զինծառայողի հոր միջև տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրանք են ներկայացրել զոհված զինվորի հորը։ Գուցե նաև կալանավորելու միջնորդություն ներկայացվի», - այդ մասին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը․

«Հովիկ Աղազարյանին հայհոյելու համար զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին մեղադրանք ներկայացվեց առերևույթ միջին ծանրության հանցանքի համար: Նախնական տեղեկսւթյւններով՝ ներկայացվելու է կալանքի միջնորդություն»,- գրել է նա։ 

--00—ՍՊ