ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Լավրովի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմը հավաստիացրել է, որ ռուս խաղաղապահների մահվան հետաքննությունն արդյունք է տալիս, և մեղավորները կպատժվեն», հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է ТАСС-ը։
Հիշեցնենք՝ այսօր՝ ՄԱԿ-ում, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարել։
Հանդիպումը մեկնարկել է Արցախում ռուս խաղաղապահների մահվան համար ադրբեջանական կողմի ներողությամբ։
--00—ՍՊ