Շախմատի Հայաստանի կանանց կրկնակի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը միացել է Սուրեն Պետրոսյանի հացադուլին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

dd

Շախմատի Հայաստանի կանանց կրկնակի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը, իրավիճակով պայմանավորված, Ծաղկաձորում անցկացվող միջազգային մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է։

«Այսօր առաջին անգամ որոշում կայացրի մրցաշարի ընթացքից հրաժարվել մասնակցությունիցս ու միանալ Սուրեն Պետրոսյանի հացադուլին, որի պահանջը շատ պարզ է. բոլոր նրանք, ովքեր հաջողություններ ունեն տարբեր ոլորտներում և լսելի են հանրության կողմից՝ գալ Հանրապետության հրապարակ Գարեգին Նժդեհի արձանի մոտ։

Լինելով սպորտի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ կոչով դիմել հատկապես սպորտում հաջողություններ ունեցած մարզիկներին՝ միանալ ու Պայքարել»,-գրել է նա՝ ֆեյսբուքի իր էջում։

--00—ՍՊ