Վենեսուելայում անհայտ անձինք ուղղաթիռից կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Վենեսուելա

Վենեսուելական «VPI» հեռուստաալիքը հաղորդում է, որ Վենեսուելայի Կաբիմաս քաղաքում անհայտ անձինք բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ ուղղաթիռից կրակ են բացել: Զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվում:

Վենեսուելայում իրավիճակը սրվել է տարեսկզբին։ Իշխանության դեմ բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:

Տեսանյութը՝ հետևյալ հղմամբ։