Ակնկալում ենք՝ ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածություններով աշխատանքները կվերսկսվեն․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

dd
ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված ռուսական ջանքերի մասին․

Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ, լայնածավալ մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում հայ բնակչությանը։ Խաղաղապահ զորախումբը հետևում է սեպտեմբերի 20-ին իր ակտիվ միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը:

Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունը այն է, որ  խաղաղ բնակչության շրջանում զոհեր չլինեն։ 

Խաղաղապահ հրամանատարության անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Այդ շփումների առաջնային խնդիրներից են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ապառազմականացման, խաղաղ կյանքի վերականգնման և իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը:

Ակնկալում ենք, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսմանը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա, խաղաղության պայմանագրի համաձայնեցում և հումանիտար շփումների զարգացում։

 

 

--00—ՍՊ