Եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին պայթյունից տուժածների տեղափոխումը. ՀՀ ԱՆ 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

դդ

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային և ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումն ապահովելու համար, ցավոք, գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից․ 

«Հայաստանի մասնագետները այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ:

 Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում: Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը  Հայաստան կազմակերպելու նպատակով»,-հաղորդում են Առողջապահության նախարարությունից։

--00—ՍՊ