ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնականը այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Փաշինյանի և Ալիևի՝ սպասվող հանդիպմանն ընդառաջ հանդիպում կանցկացնեն Բրյուսելում։
Կքննարկվեն հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում երկու երկրների ղեկավարների բանակցությունները։
Հիշեցնենք՝ այդ մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։
Բրյուսելում Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականները:
--00—ՍՊ