ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Մինչ որոշ շրջանակներ Արցախի վերջնական կորստից թեթեւացած շունչ են քաշում՝ հավատալով իշխանական պրոպագանդային, թե «Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրեն», թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները ՀՀ-ի դեմ նոր ոտնձգությունների սպառնալիքներ են տարածում։
Գրում են, որ Էրդողանը կարեւոր հայտարարություններ կանի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, որ 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում էր «Զանգեզուրի միջանցքի» բացում, սակայն 3 տարի անց դեռ չի բացվել: Եթե այն բացվի, ուղիղ ցամաքային կապ կապահովի ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ամրապնդելով թյուրքական աշխարհի հաղորդակցությունը։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ