ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու ԱՄՆ-ի գաղափարի մեջ Կրեմլը դեռ կոնկրետություն չի տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, մենք այստեղ դեռ որևէ կոնկրետություն չենք տեսնում, և հետո ցանկացած առաքելություն կարող է լինել միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ»,-ասել է նա:
Նա նշել է, որ ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել արցախյան հակամարտության կարգավորմանը՝ իրենց գործող մանդատի համաձայն։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, հավաստիացում և վստահություն ԱՀ բնակիչներին և միջազգային հանրությանը, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն, ինչպես որ հրապարակավ հայտարարել է Ադրբեջանը։
--00—ՅՄ