Բերման ենթարկված ուսանողները խախտում թույլ չեն տվել․ նրանք կանգնած էին ՀՀ և Արցախի դրոշներով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

դ

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից ուսանողներին բերման ենթարկելու առնչությամբ․

«Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության կարմիրբերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ:

Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկված ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի մոտ՝ Հայաստանի դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:

Անհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը»։

--00—ՍՊ