Պայթյունից 67 տուժած գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, մեծ մասի վիճակը՝ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․

Տարհանման գործընթացն այս պահին էլ շարունակվում է։ Այսօր առավոտյան Երևան են հասցվել նորածին երեխաներ։ Նրանք գտնվում են մասնագիտական վերահսկողության տակը, կայուն վիճակում են,- նշել է նա։ 

--00—ՍՊ