ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է՝ ինչ է կատարվում այս պահին Ստեփանակերտում․
Մարդիկ, այդ թվում` երեխաներ, տարեցներ ու կանայք, հարկադրված թողել են տուն ու տեղ, ցուրտ եղանակին, առանց սնունդ գրեթե մեկ շաբաթ է` գիշեր-ցերեկ սպասում են Հայաստան տեղափոխվելու իրենց հերթին:
9 ամսից ավելի ապրելով ադրբեջանական շրջափակման ու պատերազմի սպառնալիքի պայմաններում, վերջում ենթարկվելով ադրբեջանական զինված հարձակման, ընտանիքի անդամներ ու հարազատներ կորցնելով, հարազատների շիրիմներ թողնելով` հարկադրված են լքել իրենց հայրենիքը, քանի որ նրանք էթնիկ ինքնությամբ հայ են:
--00—ՍՊ