ՌԴ հատուկ նշանակության բժշկական ջոկատում օգնություն է ցուցաբերվում պայթյունից տուժած 22 բնակչի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

d

«Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրերում շարունակում է մնալ 522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում

«ՌԴ հատուկ նշանակության բժշկական ջոկատում օգնություն է ցուցաբերվում պայթյունից տուժած 22 բնակչի,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:  Սեպտեմբերի 26-ի դրությամբ հանձնվել է ութ միավոր զրահատեխնիկա, յոթ միավոր ավտոմոբիլային տեխնիկա, չորս միավոր հակաօդային պաշտպանության միջոցներ, 39 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ականանետեր, ավելի քան 3,4 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներб մոտ 507 հազար զինամթերք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ