Բանակը դիվերսիոն գործողությունների մասին տեղյակ եղել է և ժամանակին գործել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ երեք կողմերից էլ (Հայաստան, Ադրբեջան, Մինսկի խմբի համանախագահներ) հնչեցին բավականին լավատեսական հայտարարություններ։

Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ հանդիպումը կարելի է որակել որպես մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլ, որը գոնե առաջին փուլում ուղեկցվել է դրական լավատեսական հայտարարություններով։

«Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե որոնք են այդ լավատեսության հիմքերը, այնուամենայնիվ երկու բան այնտեղ արձանագրվել է, որոնք հետագայում կարելի է վերլուծությունների առարկա դարձնել։ Առաջինը՝ հումանիտար ոլորտում համագործակցությունն է։ Երկրորդն էլ՝ կողմերն արձանագրեցին, որ մթնոլորտ է ձևավորվում, ինչը թույլ կտա հետագայում առաջ շարժվել»,- ասաց Տ. Աբրահամյանը։

Նա անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմի իրադարձություններին, այդ օրերին հայկական զինուժի պատրաստվածությանը և տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում արված հետևություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։