ԵՄ դեսպանն անհանգստություն է հայտնել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները, ինչպես նաև Կառավարության անելիքները։

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ Վասիլիս Մարագոսն իր անհանգստությունն է հայտնել ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին։

 

--00—ՍՊ