ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Հայաստանում Դանիայի դեսպան Ան Թոֆթ Սորենսենն իր թվիթերյան(X)միկրոբլոգում հայտնել է, որ Դանիան Հայաստանին մարդասիրական օգնություն կտրամադրի․
«Դանիան 1 միլիոն կրոն է հատկացնում Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար», - գրել է դեսպանը և լուսանկարներ հրապարակել Արցախի քաղաքացիներին հյուրընկալող Գորիսի մարդասիրական կայանից:
--00—ՍՊ