Եվլախում Ադրբեջանին առաջարկվել է Արցախում կազմակերպել բջջային կապի ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

դ

 

Եվլախում կայացած հանդիպմանը Ադրբեջանի համապատասխան կառավարական գերատեսչություններին առաջարկվել է Արցախում կազմակերպել բջջային կապի և հեռուստառադիոհեռարձակման ծառայություններ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Ադրբեջանական կողմը աշխատանքների կազմակերպման համար հոկտեմբերի 2-ին կայցելի Արցախ։ 

Հիշեցնենք՝ այսօր՝ Եվլախում, կազմակերպվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի բնակիչների՝ ադրբեջանական հանրությանը վերաինտեգրվելու հարցերը։

 

--00—ՍՊ