Ստեփանակերտից Գորիս են տեղափոխվել 1560 արցախցիներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

դ

«Նախօրեին Երևանից Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներով արդեն Գորիս են տեղափոխվել 1560 քաղաքացիներ։ 46 ավտոբուսները կրկին ճանապարհվել են Լեռնային Ղարաբաղ մեր մյուս հայրենակիցներին ՀՀ տեղափոխելու համար։ ՀՀ ՏԿԵ նախարարության տվյալներով 18։40-ի դրությամբ դրանք հատել են Հակարիի կամուրջը»,-  այդ մասին այսօր՝ մամուլի ասուլի ժամանակ, հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Այն բոլոր մարդիկ, ովքեր չունեն տրանսպորտային միջոցներ, պետք է ուշադիր լինեն, որ հնարավոր լինի տեղափոխումն իրականացնել»,– նշել էՆազելի Բաղդասարյանը։

--00—ՍՊ