ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Անահիտ Ավանեսյանն այսօր եղել է նաև Վայքի հումանիտար կայանում տեղակայված բժշկական կետում։ Այստեղ նույնպես հերթապահություն է իրականացնում շտապօգնության ծառայությունը,- հայտնում են ՀՀ ԱՆ նախարարությունից․
«ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Վայոց ձոր» մասնաճյուղի աշխատակիցները ևս ներգրավված են աշխատանքներում` հետևելու սանիտարահամաճարակային կանոնների պատշաճ պահպանմանը։
Նախարարը զրուցել է քաղաքացիների և բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարիքները` ըստ պահանջի համալրելու տրամադրվող բուժծառայությունը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ