ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով ռասայական խտրականության գործով և խնդրում է միջանկյալ միջոցներ ձեռնարկել: Այդ մասին տեղեկանում ենք դատարանի հայտարարությունից։
Երևանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»,- ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ