ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Գորիսում և Վայքում գործող կենտրոնակայաններում, ինչպես նաև Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայանում ընթացող աշխատանքներին միացել են նաև https://kamavor.mlsa.am/ հարթակում կամավորության հայտ լրացրած քաղաքացիները։
Վերջիններս մասնակցում են Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման, տեղում սոցիալական ծառայությունների մատուցման գործընթացի կազմակերպման, խորհրատվության տրամադրման և այլ աշխատանքների,- հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Այս պահին հարթակում գրանցված է ավելի քան 1000 անձ։
--00—ՍՊ