Պուտինը հանձնարարել է «Wagner-ի» աշխատակազմի նախկին ղեկավարին կամավորական ստորաբաժանումներ ստեղծել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

դդ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Wagner PMC»-ի նախկին շտաբի պետ Անդրեյ Տրոշևին հանձնարարել է ռազմական կամավորական ջոկատներ ստեղծել, գրում է «Ամերիկայի ձայնը»։ 

«Վերջին հանդիպման ժամանակ մենք խոսեցինք այն մասին, որ դուք կզբաղվեք կամավորական ստորաբաժանումների ձևավորմամբ, որոնք կարող են կատարել տարբեր մարտական առաջադրանքներ, առաջին հերթին, իհարկե, հատուկ ռազմական գործողության գոտում»,- նշել է Պուտինը Տրոշևի և ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Պուտինի՝ Տրոշևը «գիտի այն հարցերը, որոնք պետք է նախօրոք լուծվեն, որպեսզի մարտական աշխատանքներն ընթանան լավագույն հաջողությամբ», քանի որ նա «նման ստորաբաժանումում» կռվել է ավելի քան մեկ տարի։

«Wagner PMC»-ի նախկին շտաբի պետ Տրոշևն այժմ աշխատում է պաշտպանության նախարարությունում, հաստատել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 2023 թվականի օգոստոսին Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը գրել էր, որ «Wagner PMC»-ի հրամանատարները մեղադրել են Տրոշևին դավաճանության մեջ:

Սեպտեմբերի 15-ին բրիտանական կառավարությունը ռուսական «Wagner PMC»-ն ներառեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Նախկինում »Wagner PMC»-ն որպես ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչվել նաև ԵԱՀԿ-ի և Լիտվայի կառավարության կողմից։ ԱՄՆ կառավարությունը խումբը հռչակել է որպես անդրազգային հանցավոր կազմակերպություն և պատժամիջոցներ է սահմանել։

--00—ՍՊ