ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում են շարունակում գտնվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել է պայթյունի հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։
Տասնյակ երեխաներ`տարբեր ախտորոշումներով ստացիոնար բուժօգնություն են ստանում երևանյան և մարզային բուժկենտրոններում։
--00—ՅՄ