ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Լուսինե Ղ.-ն իր վարած Ford Fiesta մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վարորդը և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Քրիստինե Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Վիրավոր վարորդն ու ուղևորը հարազատ քույրեր են:
--00—ՅՄ