Ի՞նչ ունենք մենք հիմա. դատարկված Արցախ, մարդկային կորուստներ, խեղված մարդկային ճակատագրեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

photo_2023-09-28_11-59-10

Մեր փաստահավաք աշխատանքները Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000 հայերի բռնի տեղահանման փաստերի, հանցանքների ապացույցների ամրագրման նպատակով: Այս մասին գրում է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

Ավելի քան 9 ամիս հարկադիր մեկուսացած արտաքին աշխարհից, սովի մատնված, զրկված կենսական պարագաներից, առանց ջեռուցում, առանց դեղորայք, լինելով` հոգեբանական ծանր ճնշման ներքո` սեպտեմբերի 19-ին ենթարկվեցին ադրբեջանական զինված հարձակման:

120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ:

Ի՞նչ ունենք մենք հիմա. դատարկված Արցախ, մարդկային կորուստներ, խեղված մարդկային ճակատագրեր, էթնիկ հայկական ինքնության ապացույց պատմական հուշարձանների և մշակութային արժեքների կորուստ, հումանիտար աղետ:

--00—ՅՄ