Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում Արցախի եկեղեցիներից․ Աստված պահապան մեր ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դդ

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում այսօր հնչում է համազգային աղոթք առ Աստված:

Ի ցավ բոլորիս, այն չի հնչում հայկական Արցախի հինավուրց  եկեղեցիներում ու վանքերում՝  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, Գանձասարում, Դադիվանքում, Ամարասում....

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին: Խաղաղություն, ուժ ու  զորություն բոլորիս, տոկունություն ու կորով հատկապես արցախցի մեր հայրենակիցներին...»։ 

 

 

 

--00—ՍՊ