Տեղի ունեցողը բարոյալքված հասարակության պատկեր է. Արշակ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

«Մեր առջև ստեղծված աղետալի պատկերը երկու պատճառ ունի՝ արտաքին թշնամական ագրեսիան և դրան մեր ներքին արձագանքները։ Դժբախտաբար, մենք համարժեքորեն չենք կարողանում գնահատել աղետի ծավալը, խորությունները և գալիք մարտահրավերները»,-այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ 

«Ամենից սարսափելին այս օրերին անձնական հարմարավետության մասին մտածելու առաջնորդությունն է․ Եթե ամբողջ աշխարհը ձեռք բերեք, բայց ձեր հոգին կորցնեք, ի՞նչ եք շահելու»,- ընդգծել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ 

Սրբազանը հույս ունի՝ վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ համազգային աղոթքը կբացահայտի այն բոլոր սխալներն ու վրիպումները, որոնք պատճառ դարձան աղետալի պարտությանն ու բարոյալքմանը․ «Տեղի ունեցողը բարոյալքված հասարակության պատկեր է»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ