ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Սիրելի՛ արցախահայեր․ եթե Ձեզ որեւէ պաշտոնյա կամ պաշտոնյայի անունից հանդես եկող անձ սպառնա, որ ինչ-որ պատճառով Ձեզ կզրկեն օգնությունից, առանց վախենալու կամ վարանելու բարձրաձայնեք, դա հանցագործություն է»,- այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը․
«Ձեզ տրամադրվող պետական աջակցությունն այդ պաշտոնյայի անձնական լավությունը կամ անձնական որոշման արդյունք ՉԷ, դա իրենց պարտականությունն է։ Եվ ոչ ոք այդ աջակցությունից զրկելու սպառնալիքով իրավունք չունի ձեզ պարտադրելու որեւէ գործողություն անելու կամ չանելու։
Հերթական տիկնոջ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքը։ Վարչապետի կնոջ աշխատակիցը սպառնում է ցուցակագրել մարդկանց ու զրկել պետական աջակցությունից»,- նշել է նա։
--00—ՍՊ