ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Դալար-Մրգավան ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Սերյոժա Բ.-ի վարած Mercedes մակնիշի և 34-ամյա Երջանիկ Թ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներց Երջանիկ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
--00—ՍՊ