Այս ամառ ես ստացա ամենախելահեղ առաջարկը, որը երբևէ ստացել է որևէ մարզիչ․ Մոուրինյու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դդ

 

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր ապագայի մասին հռոմեական ակումբում։

«Նախորդ մրցաշրջանի վերջում ես խոսք տվեցի, որ կմնամ: Ես դա ասացի ֆուտբոլիստներին և ակումբին Եվրոպա լիգայի եզրափակչից հետո:

Այս ամառ ես ստացա ամենախելահեղ առաջարկը, որը երբևէ ստացել է որևէ մարզիչ։ Բայց ես մերժեցի այն՝ խոստումս պահելու համար։

Հիմա թվում է, թե խնդիրը ես եմ, բայց ես դա չեմ ընդունում։ Խնդիրը ես չեմ, մենք բոլորս ենք պատասխանատու։

Միակ մարդը, ով կարող է ինձ ասել, որ ակումբի հետ պայմանագիրն ավարտվել է, դա պարոն Ֆրիդկինն է: Վաղը խաղադաշտ դուրս կգամ առանց վախենալու այս մարտահրավերից»,- ասել է Մոուրինյուն մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է armsport-ը։

--00—ՍՊ