47-ամյա վարորդը մեքենայով բախվել է երկաթե ճաղավանդակներին, գազախողովակին, գլխիվայր հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

dd

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ն իր վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում` դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածի վրայով, բախվել երկաթե ճաղավանադակներին, գազախողովակին և մոտ 50 մ առաջ ընթանալով` գլխիվայր հայտնվել դաշտում:



Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:



Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 



Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից:

 

 

--00—ՍՊ