Մբապեն աշխարհի լավագույն խաղացողն է․ Էնրիկե

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դդ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Պետք է ասեմ, որ մինչ ակումբին միանալը ես ճանաչում էի Մբապեին որպես ֆուտբոլիստ։ Նա ամենաբարձր մակարդակի, համաշխարհային կարգի խաղացող է։ Կարող եմ ավելացնել, որ նրա տեխնիկական և ֆիզիկական ներուժը միայն ամրապնդում է իմ կարծիքը, որ նա աշխարհի լավագույն խաղացողն է։

Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ ես նրա մարզիչն եմ, այլ այն, ինչ տեսնում եմ։ Կարծում եմ՝ նա այն երեք-չորս խաղացողներից մեկն է, որը կարող է միայնակ հաղթել հանդիպումը։

Ու թեև դա անհնարին է թվում, բայց Կիլիանը որպես մարդ նույնիսկ ավելի լավն է, քան որպես ֆուտբոլիստ։ Պարզապես այն պատճառով, որ թե ինչ ա անում նա խաղադաշտից դուրս։  Նա պահանջկոտ է, սիրում է մրցել։

Մենք բախտավոր ենք ոչ միայն, որ մեր թիմում ունենք այսպիսի առանձնահատուկ և եզակի խաղացող, այլ նաև ունենք կարևոր արժեքներ կրող խաղացող և լավ օրինակ ցանկացած երիտասարդի կամ  երկրպագուի համար»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել RMC-ն, գրում է Armsport-ը։

--00—ՍՊ