Թեհրանում ցանկացել են միաժամանակ 30 ռումբ պայթեցնել. Իրանի հետախուզության նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

սս

«Թեհրանում ցանկացել են միաժամանակ 30 ռումբ պայթեցնել»,- այդ մասին հայտնել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը՝ բացահայտելով Թեհրանում ահաբեկչության կանխման մանրամասները, գրում է IRNA-ն։

Խաթիբը մասնավորապես հայտնում է, որ ահաբեկիչները Արբաինի սգո արարողության ժամանակ ծրագրել են մի շարք ահաբեկչություններ իրականացնել։

Իրանի հետախուզության նախարարը հայտնել է, որ վերջին ամիսներին երկիր զենքի մաքսանենգության զգալի աճ է նկատվել՝ քաոս ստեղծելու նպատակով:

Նախարարի խոսքով՝ մեծ թվով ձերբակալվածներ եղել են թաքֆիրիստական և անջատողական խմբավորումների ներկայացուցիչներ, որոնք վերապատրաստվել են տարածաշրջանի երկրներում:

--00—ՍՊ