ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ինչ է հայտնի Թուրքիայում՝ հոկտեմբերի մեկի ահաբեկչությունից։
«Առավոտյան ժամը 9:30-ին Անկարայում պայթյուն է որոտացել։
Ահաբեկիչներից մեկը հարձակումն իրականացրել է՝ օգտագործելով երկարափող զենք, իսկ մյուս ահաբեկիչը պայթեցրել է իրեն։ Երկու ոստիկան թեթեւ վնասվածքներ են ստացել,- գրում է ТАСС-ը։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի դիմաց՝ Էրդողանի ելույթից, խորհրդարանի նիստի բացումից մի քանի ժամ առաջ: Հարձակման վայրի և խորհրդարանի դարպասների միջև հեռավորությունը 250 մետր է։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցները: Դեպքի վայրում աշխատում են նաև հրշեջ և բժշկական բրիգադներ»։
Թուրքիայի Ներքին գործերի նախարարի ելույթից․
«2 ահաբեկիչներ, որոնք մեքենայով ժամանել են ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասներ, ահաբեկչություն են իրականացրել։
Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, երկրորդը չեզոքացվել է։
Փոխհրաձգության ընթացքում մեր աշխատակիցներից 2-ը թեթև վնասվածքներ են ստացել»։
Հիշեցնենք՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ստանձնել է Թուրքիայի ահաբեկչության պատասխանատվությունը։
--00—ՍՊ