Երևանի և Բաքվի շփումները Ղարաբաղի հարցի շուրջ առաջխաղացման հույս են ներշնչում․ Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Մոգերեինի

ԵՄ-ն կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև շփումների զարգացումը որոշակի հույս է ներշնչում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու վերաբերյալ: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը դրական էր: Հունվարին փարիզյան համաձայնագրի հետ  միասին, որը վերածվեց բարձր մակարդակի շփումների, որը զգալի կրճատեց հրադադարի խախտումներ, մեզ հույս է տալիս, որ գործընթացը կարող է առաջ շարժվել, և որ երկու երկրները կկատարեն պարտավորությունները` բանակցություններ կվարեն առանց նախնական պայմանների», - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին :