89 տարեկանում վախճանվել է խորհրդային կինեմատոգրաֆի հսկաներից Գեորգի Դանելիան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1

Փետրվարին Դանելիան թոքերի բորբոքումով հայտնվեց հիվանդանոցում։ Շուտով նրա վիճակն ավելի վատացավ, նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք։ Թոքերի մեջ օդի կուտակման հետևանքով ստիպված եղան նրան արհեստական կոմայի մեջ գցել։

 Գեորգի Դանելիան ծնվել է 1930թ․-ին՝ Թբիլիսիում։ Նա ստեղծել է  մոտ երկու տասնյակ ֆիլմեր, որոնցից ամեն մեկը մի գլուխգործոց է։ Առավել հայտնի են նրա «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աֆոնյա»,  «Աշնանային մարաթոն» ֆիլմերը։