Արգենտինան Արցախից բռնի տեղահանվածների աջակցելու համար մարդասիրական օգնություն է առաջարկել ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1121537

Արգենտինայի ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանությանը մարդասիրական օգնություն է առաջարկել Ադրբեջանի հարձակումներից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանված ԼՂ բնակչությանն աջակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Diaro Armenia

Առաքելությունը ներառում է լոգիստիկայի և այլ մասնագետներ, նաև՝ որոշակի անհրաժեշտ պարագաներ, դեղամիջոցներ, բժշկական այլ պարագաներ, չոր սնունդ:

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն ավելի ուշ՝ հոկտեմբերի 6-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների պատվիրակությանը: Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների ղեկավարությունը ողջունել է «Սպիտակ սաղավարտ» առաքելություն Հայաստան ուղարկելու որոշումը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ