Տոնոյանը Հասանովին հրավիրում և սպասում է Երևանում սիրով․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Հայաստանի ռազմական դոկտրինում տեղի են ունենում փոփոխություններ: Մեր ռազմական գերատեսչությունը նախկին պաշպանական ռազմավարությունից, անցնում է հարձակողականի: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս պնդմամբ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին աղմկահարույց հայտարարության հիմքում հենց այս կոնցեպտն է ընկած: Ադրբեջանի պատերազմ սանձազերծելու որևէ փորձ, ոչ միայն կկանխարգելվի մեր զինված ուժերի կողմից, ինչպես նախկինում, այլ նաև կպատժվի հարձակողական գործողություններով: Պն մամուլի խոսնակն անդրադարձել է նաև Տոնոյանի հայտարարության Բաքվի արձագանքին, ապրիլյան քառօրյայից հետո բանակում տեղ գտած առանքային փոփոխություններին, ինչպես նաև բանակ-մեդիա-հասարակություն համագործակցությանն ու դրանում առկա խնդիրներին: