Եթովպիայում կործանված Boeing 737-ի օդաչուները փորձել են կանգնեցնել ինքնաթիռի անկումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

.

Եթովպիայում անցյալ ամիս կործանված Boeing 737 ինքնաթիռը մի քանի անգամ հանկարծակի վայրասլաց անկում է գրանցել նախքան գետնին հարվածելը: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում է ավիավթարի հետաքննության արդյունքում հրապարակված նոր զեկույցը:

Պաշտոնական զեկույցում նշվում է, որ օդաչուները նախքան կործանունը հետևել են Boeing-ից ստացված հրահանգներին: Չնայած գործադրված ջանքերին՝ օդաչուներն «ի վիճակի չեն եղել վերահսկել օդանավը»:

Հիշեցնենք, որ Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ին՝ դառնալով 157 մարդու մահվան պատճառ: Օդանավն ընկել էր թռիչքի մեկնարկից 6 րոպե անց: