Փաշինյանն օգտագործում է ԱԱԾ-ն՝ խոսքի ազատության սահմանափակում մտցնելու համար․ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Ո՞վ է որոշելու՝ Արթուր Վանեցյա՞նը, թե ով է հասարակական կարծիքի մանիպուլյացիա անում։ Դուք ասել եք մի բան ու չեք արել։ Դա հանրային կարծիքի մանիպուլյացիա է, թե ո՞չ։ Այս մասին 24TV-ի եթերում խոսել է ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ տնօրենին տված հանձնարարականին՝ կոշտ հակահարված տալ մանիպուլյատիվ ինֆորմացիա տարածողներին։

«Իշխանությունը, որը եկել է «ֆեյք նյուզի» միջոցով, սկսել է պայքարել դրանց դեմ։ Ես դա կընդունեմ միայն այն դեպքում, երբ ԱԱԾ-ն զբաղվի նաև այն պաշտոնյաներով, որոնք կեղծ խոստումներ են տվել ու չեն կատարել»,- ասել է Հովհաննիսյանը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։