ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բարսելոնա-Մոսկվա չվերթի ժամանակ շփվել է հայ ուղևորների հետ։ Զրույցի տեսանյութը հայտնվել է համացանցում։
Զրույցը ռուսերեն ու անգլերեն է եղել։ Հայ ուղևորները հարց են ուղղել Մամեդյարովին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված, օրինակ, թե ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի հրաժարվում ռազամտենչ հռետորիկայից՝ կշտամբելով Մամեդյարովին այն բանի համար, որ Բաքուն խոսում է խաղաղությունից, բայց գործողությունները վկայում են այլ բանի մասին։
Ուղևորներից մեկի պնդմանը, թե Արցախն ի բնե հայկական հող է եղել, Մամեդյարովը պատասխանել է, թե «Ղարաբաղ» թարգմանաբար նշանակում է «սև այգի», իհարկե այդպես էլ չհստակեցնելով՝ ո՞ր լեզվի թարգմանությամբ։