ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու ընտանիքի անդամների նախաձեռնությամբ և «Ագուլեցի» հիմնադրամի աջակցությամբ այն տունը, որտեղ ապրել և ստեղծագործել է նկարչուհին կվերածվի տուն-թանգարանի: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Ըստ աղբյուրի՝ ներկայացվելու է այն ամենը, ինչ ստեղծել և հավաքել է Լուսիկ Ագուլեցին իր ստեղծագործական կյանքի ընթացքում: Ցուցադրվելու են նրա Ագուլեցու կտավները, տարազները, արծաթյա իրերը, ամուսնու` քանդակագործ Յուրի Սամվելյանի աշխատանքները և այլ ցուցանմուշներ:
Տուն-թանգարանին կից կբացվելի արտ-սրճարան, որտեղ կներկայացվի հայկական մշակույթի կարևոր մաս կազմող խոհանոցն իր ամբողջ հարստությամբ ու բազմազանությամբ: Բակի սրճարանում կլինեն ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և վարպետության դասեր կկազմակերպեն:
Աղբյուրը նաև նշում է, որ տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։