Լուսիկ Ագուլեցու բնակարանը կվերածվի տուն-թանգարանի․ դրան կից կբացվելի արտ-սրճարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Ագուլեցի

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու ընտանիքի անդամների նախաձեռնությամբ և «Ագուլեցի» հիմնադրամի աջակցությամբ այն տունը, որտեղ ապրել և ստեղծագործել է նկարչուհին կվերածվի տուն-թանգարանի: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Ըստ աղբյուրի՝ ներկայացվելու է այն ամենը, ինչ ստեղծել և հավաքել է Լուսիկ Ագուլեցին իր ստեղծագործական կյանքի ընթացքում: Ցուցադրվելու են նրա Ագուլեցու կտավները, տարազները, արծաթյա իրերը, ամուսնու` քանդակագործ Յուրի Սամվելյանի աշխատանքները և այլ ցուցանմուշներ:

Տուն-թանգարանին կից կբացվելի արտ-սրճարան, որտեղ կներկայացվի հայկական մշակույթի կարևոր մաս կազմող խոհանոցն իր ամբողջ հարստությամբ ու բազմազանությամբ: Բակի սրճարանում կլինեն ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և վարպետության դասեր կկազմակերպեն: 

Աղբյուրը նաև նշում է, որ տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։