Հայաստանը 50 հազար եվրո կտրամադրի Սլովենիային բնական աղետի հետևանքների դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Ս

ՀՀ կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Սլովենիային։ Գործադիրը հաստատել է 50 հազար եվրո օգնությունը Սլովենիային։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նախատեսվող օգնությունը տրամադրվում է նորագույն պատմության ամենամեծ բնական աղետի հետևանքների դեմ պայքարի համար։

Որոշումն ընդունվել է նախարար Արարատ Միրզոյանի սլովենական Բլեդ քաղաք կատարած այցից հետո։

--00—ԱՊ