Սպորտային հաղթանակ՝ նվիրված ապրիլյանի տղաներին․ հայ մարզիկը պարտության է մատնել թուրքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Rusarminfo.ru-ն գրում է, որ Հունաստանում կայացած քիքբոքսինգի «Adrenaline Explosion WKF Mediterranean Championships» մրցաշարի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Պետրոսյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Գյումրեցի մարզիկը միջին թեթև քաշային կարգում պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Յավաս Յաշինին:

Մարզիկ Սարգիս Պետրոսյանն իր հաղթանակը նվիրել է ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: