Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ և անցկացրել խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։

Ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերվող հետազոտություններ և ծրագրեր: 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս